Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել` դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ: Հայտարարությունը ՀՀ Պաշտպանության նախարարն արել էր սոցցանցի իր էջում, որից հետո մեկնաբանություններում ակտիվ քննարկվում է այդ հարցը և բազմաթիվ օգտատերեր հարցեր էին ուղղում նախարարին, ,
թե ինչու ՊՆ չի կարող հոգալ այդ ծախսերը, մասնավորապես ստեղծված 1000 դրամների հիմնադրամը։ Այս և նմանատիպ հարցերին Վիգեն Սարգսյանը շատ կոպիտ է պատասխանում։ (տե′ս, լուսանկար 1 և լուսանկար 2)
լուսանկար 1 Դերասան Հրանտ Թոխատյանն էլ պատրաստվում է այդ հաշվեհամարին 1000 դոլար փոխանցել; Այս մասին նա գրառում կատարել նախարարի արված կոչի մեկնաբանություններում։ (տե′ս, լուսանկար 3)
լուսանկար 3 Մեկնաբանություններում քաղաքացիներից մեկը գրում է, որ այս կոչն էլ բոշության նոր ձև է, ինչին հաջորդում է նախարար Վիգեն Սարգսյանի պատատսխանը՝ «բոշան դու ես»։ (տե′ս, լուսանկար 4)
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am