Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հյատնել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված 8 զինծառայողի։
Տեղեկությունը հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել։
Հաշված ժամեր անց ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում՝ հայրենիք վերադարձնելով ինչպես 2021 թվականի նոյեմբերի 16-ի սահմնային միջադեպի ժամանակ այնպես էլ ավելի վաղ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինվորականներին։
Նշենք, որ հայկական կողմին հայ գերիներին վերադարձնելու պրոցեսը կրում է պարբերական բնույթ, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ գերին նոր խմբաքանակ է վերադարձնում հայկական կողմին։