Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վшրшկվել է կորոնավիրուսով :
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Իմ COVID-19 թեստի արդյունքը դրական էր։»
Նշենք՝ երեկ հայտնի դարձավ , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել էր իր Թվիթերում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կինը Էմինե Էրդողանը նոր են ժամանել Ուկրաինայից , որտեղ գտնվում էին պաշտոնական այցով: Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարին ուղեկցել են ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը , և այլ պաշտոնատար անձիք: