Քիչ առաջ Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

 

«Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստել է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.