Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է իր Թվիթերում։
Թայիփ Էրդողանը նշել է , որ այսօր իր կնոջ մոտ նույնպես COVID-19 թեստը եղել է դրական։ Էրդողանի խոսքով՝ իրենք թեստ են հանձնել թեթև шխտшնիշների ի հայտ գալուց անմիջшպես հետո։ Նա նաև նշել է, որ շարունակելու է աշխատել տնից։ «Մենք անհամբեր սպասում ենք ձեր աղոթքներին»,- ամփոփել է Էրդողանը։ Նշենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կինը Էմինե Էրդողանը նոր են ժամանել Ուկրաինայից , որտեղ գտնվում էին պաշտոնական այցով: Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարին ուղեկցել են ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը , և այլ պաշտոնատար անձիք: