Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում. Ի՞նչ է տեղի ունեցել նորակոչիկի հետ

Irakanum.am-ը գրում է.

Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ Մասնավորապես մեզ հայտնեցին, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված Վլե Ֆերոյանին (ազգությամբ եզդի) զորամասի հրամանատական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել, որից հետո զինվորը դիմել է փախուստի։

 

«Քֆուր են անում երեխուն, առավոտից մինչև իրիկունը երեխուն չեն կերցնում, ճաշարան չեն թողում, որ գնա, իրան դուրսն են պահում, ասում են մինչեւ ավել չանես, դու կազառմա չես մտնի։ Էդ երեխեն մինչև մեկը դուրսն է մնում, էնտեղ չաստում դաժե պուլպուլակ է լինում, մոտիկանում է, որ ջուր խմի, չեն թողում։ Ժամը մեկից հետո տուն է զանգում, ու ասում է, որ իրավիճակն էդպես է այնտեղ, դրանից հետո երեխուց խաբար չունենք»,- մեզ հայտնեց զինծառայողի հորեղբայրը։ Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, փետրվարի 1-ին։

Մանրամասները՝ Irakanum.am-ում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.