Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:
Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև:
Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում:
Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:
◼️ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C:
◼️ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C:
◼️ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -6…-8°C:
◼️ Լոռու մարզում՝ -2…-4°C, Տավուշի մարզում՝ -1…+1°C:
◼️ Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C, լեռնային շրջաններում` -6…-8°C:
◼️ Սյունիքի հովտային շրջաններում +2…+3°C, նախալեռնային շրջաններում` -2…-4°C:
◼️ Արցախի հովտային շրջաններում կանխատեսվում է +2…+3°C, նախալեռնային շրջաններում` 0…-2°C:
Մանրամասները՝ այստեղ։