Նախորդ գիշերը ՌԴ Արխանգելսկի մարզի Պլեսեցկ գյուղի բնակչուհին և նրա չորս մանկահասակ երեխաները մահացել են փայտե շենքում բռնկված հրդեհի հետևանքով, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեին։
«Այս գիշեր հրդեհ է բռնկվել Պլեսեցկ գյուղի փայտե շենքի բնակարաններից մեկում, որի տեղայնացման ժամանակ հայտնաբերվել են 37-ամյա կնոջ և նրա 3-12 տարեկան չորս մանկահասակ երեխաների դիերը: Նրանց մահվան նախնական պատճառը այրվող նյութերից թունավորումն է: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում։
Քննությունից ստացված նախնական տեղեկություններով՝ ընտանիքը եղել է սոցիալապես անապահով վիճակում։ Հրդեհի դիտարկված տարբերակներից մեկը բազմազավակ ընտանիքի բնակարանում էլեկտրական վառարանի անսարքությունն է։ Շենքի մյուս բնակիչները չեն տուժել։
Աղբյուր՝ lurer. com