Արդեն մեկ ժամից եվելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել, արդարացիորեն պատճառաբանելով, որ մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Արարատի մարզպետը չժամանեն, ճանապարհը չեն բացելու: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին, քանի որ չգիտես՝ որ պաշտոնյայի ուղեղով է անցել, որ մեր գյուղի քաղաքային տրանսպորտի հերն անիծի: Նախկինում գործում էր 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը, այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ:
Մանրամասները՝ այստեղ