«Գազ չկա»․ Գյումրու գազալցակայանները վաղ առավոտից փակ են

Այսօր վաղ առավոտից Գյումրիում վարորդները հայտնվել են անելանելի վիճակում։ Քաղաքի գազալցակայաններում առկա է գազի խնդիր։ArmDay.am-ին ահազանգած վարորդները հայտնեցին, որ քաղաքի բոլոր գազալցակայաններում գազ չկա։ Գազալցակայանների մեծ մասը փակ է, որտեղ էլ աշխատողներ կան, վարորդներին հայտնել են՝ գազ չկա և տեղյակ չեն, թե երբ կլինի։ «Չգիտենք ում դիմենք, սպես էլ անտերուդուս երկիր էղնի, գազը քիչ է, որ ամեն օր կթանկացնեն, հմի էլ չկա»,- ասաց վարորդներից մեկը։ Գյումրու գազալցակայաններում առկա է ոչ միայն հեղուկ գազի, այլև «օդ» գազի պակաս։

Բեզնինով մեքենաները շահագործել վարորդները չեն կարող, քանի որ այն ևս բավականին թանկ է։ «Մի երկու կոպեկ փող պիտի աշխատեինք, տաքսի քշեինք, էն էլ հմի գազ չկա։ Բենզինը էնքան թանկ է, որ ձեռ չի տա»,- դժգոհում են վարորդները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.