Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Մուղլա նահանգում 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,14 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.