SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի թիվ 6 խցում պահվող կալանավոր Արտյոմ Վիրաբյանի ինքնասպանության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Վիրաբյանին հայտնաբերել են ջեռուցման մարտկոցի վրա կանգնած վիճակում, իսկ պարանոցին անցկացված է եղել սրբիչից պատրաստված ինքնաշեն պարան, որի մյուս ծայրն էլ կապված է եղել խցի ճաղավանդակից: ՔԿ-ի ծառայողներին տեսնելով՝ Ա. Վիրաբյանը սպառնացել է, ցատկել ջեռուցման մարտկոցի վրայից, սակայն բանտի աշխատակիցները կարողացել են փրկել նրա կյանքը:
Մի քանի ծառայողներ պահել են Վիրաբյանի ոտքերը և կտրել ինքնաշեն պարանը: Օրեր անց Ա. Վիրաբյանը հայտնել է, որ ինքը ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, ցանկանալով ինքնասպան լինել, քանի որ իրեն հասցրել են այդ վիճակին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել Արմավիրի բանտի ծառայողները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com