Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում Վազգեն Սարգսյան-Խորենացի-Բեյրութի փողոցների հատման վայրում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Դավիթ Հովհաննիսյանի վարած Mercedes S500 մակնիշի 21 OO 221 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Հակոբ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 52-ամյա Սրբուհի Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Opel-ի վարորդին ու ուղևորին փրկարարները, պարեկները, բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ուժեղ հարվածի հետևանքով նրանք ավտոմեքենայից շպրտվել էին:
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Opel-ի վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ Mercedes-ի վարորդը հեռացել է հիվանդանոցից:
Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի և 243.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։