Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Թալինի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։
Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Տիգրանաշենի ոլորանները, Մեղրիի և Սարավանի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը, դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Թումանյանի, Գավառի, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: