Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին և նրա ոչխարներին

Ադրբեջանցիներն այսօր կեսօրին առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին և տարել նաև նրա ամբողջ հոտը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արավուս համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը.

«Կեսօրին է միջադեպը տեղի ունեցել: Մեր գյուղի՝ Արավուսի վերևի հատվածից են հովիվին գերեվարել, հետն էլ մոտ 1000 ոչխար»,-մանրամասնեց Արավուսի համայնքապետը:

Արգամ Հովսեփյանը նաև հայտնեց, որ միջադեպից հետո հանդիպել է ռուսական կողմի ներկայացուցիչներին, որոնք խոստացել են բանակցություններ սկսել՝ Տեղի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.