Երևանյան գարեջրատներից մեկում կրակոց է հնչել

Երևանի Ռշտունի փողոցում գործող գարեջրատներից մեկում երեկ կրակոց է հնչել, մատուցողուհին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանությունը տուժածի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 23:40-ին։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.