Այս պահին Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ սրտի նոպայով հոսպիտալացվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Վերջինիս Արցախից Երեւան էին տեղափոխել։
Նա այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: