Բնակարանում հայտնաբերվել են մոր և որդու դիերը

Հունվարի 9-ին Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկը և այնտեղ հայտնաբերել 72-ամյա կնոջ և 47-ամյա տղամարդու դիեր։ Մահացածները մայր ու որդի էին։

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների, նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.