Սպառնացել են պայթեցնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ի՝ իրավապահ մարմինների աղբյուրները:

«Նախորդ օրը հայտնի է դարձել, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային հասցեներին: Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը: Նրա խոսքով՝ շենքերը ուսումնասիրվել են, պայթուցիկ սարքեր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.