Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր գլորվելով, քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ, երկաթգծի հարևանությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ա. Սահարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ , 44-ամյա Միլենա Ասատրյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Մինչ փրկարարները դեպքի վայրում հոսանքազրկում էին ավտոմեքենան, փակում գազաբալոնը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Մ. Ասատրյանը նույնպես մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին: Ամուսինն էլ նախկինում աշխատել է Բաղրամյան համայնքի ղեկավար: