Ղազախստանի Ալմաթի քաղաքում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբի վեց ենթադրյալ անդամներ՝ քրեական հեղինակության գլխավորությամբ, հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ն։
«Ալմաթիի ոստիկանական բաժանմունքի հատուկ գործողության ընթացքում բերման են ենթարկվել կազմակերպված հանցավոր խմբի 6 անդամներ՝ Վայրի Արմանի (Արման Ջումագելդիև) գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածներից առգրավվել է տարբեր մակնիշի և տրամաչափի չորս կիսաավտոմատ ատրճանակ, դրանց համար նախատեսված զինամթերք, այլ զենքեր և զրահամեքենա։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am