Նոր Մանրամասներ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ տղամարդուց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով:

Այդ օրը  31-ամյա բնակչուհին հայտնել է, որ  հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել  սեռական բնույթի ոտնձգություններ,  ինչից հետո երեխան այս պահին գտնվում է  ծանր հոգեբանական վիճակում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Մասիսի բաժնի պետ  Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ Արարատի մարզի  8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել  սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է  մի քանի անգամ:

Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:  

Աղբյուրի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:  

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.