Lragir.am-ը գրում է. «ՆԱՏՕ-ն այժմ զուտ տարածք յուրացնելու աշխարհքաղաքական նախագիծ է, տարածք, որն անտեր է մնացել Վարշավայի պայմանագրի վերացումից ու Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ահա թե ինչով են զբաղված նրանք», ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ինքնիշխանություն ու անկախություն հռչակած երկրներն անտեր անվանելն անգամ Լավրովի համար ցինիզմի գագաթնակետ է։ Էլ ավելի ցինիկ է «անտեր» Արցախում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի բացումը։ Ռուսաստանը տիրաբար փոխանցում է «անտեր» Հայաստանը նույն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային՝ իրագործելով Լավրովի անվամբ կոչված ծրագիրը։