Տյումեն-Երևան չվերթի օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի պահին

Utair ավիաընկերության Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով։ Այդ մասին գրում է 72.ru պորտալը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Թռիչքը պետք է լիներ ժամը 07։20-ին։ Շարժիչը պայթել է թռիչքի ժամանակ։ Թռիչքը չեղարկվել է։ Ուղևորների կեսը գնացել է տուն։ Երեկոյան նոր չվերթ են խոստանում»,-մեջբերում է կայքը ուղևորներից մեկի ազգականից։

Համացանցում է հայտնվել նաև դեպքի տեսանյութը։ Այն ցույց է տալիս օդանավի ձախ թևի տակ բռնկումներ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.