«Բուտուլիզմ» ախտորոշմամբ քաղաքացիներ են տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում «Մասիս»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝  Նոր Խարբերդի բնակիչներ, 32-ամյա Անահիտ Հ.-ն, 12-ամյա Հասմիկ Ն.-ն, 27-ամյա Մամիկոն Հ.-ն, ովքեր հայտնել են, որ երեկ տանը կերել են մարինացված վարունգ:

Մինչ ոստիկաննեը դեպքի հանգամանքներն էին պարզում, Մասիսի ոստիկանություն ժամը 23:00-ին «Արմենիա» բժշկակակ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «բուտուլիզմ»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի: Մասիսի ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ, 71-ամյա Յուրիկ Ն.-ն է, ով նույնպես մարինացված վարունգ է  կերել:

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շմավոնյանը, մեկնելով Նոր Խարբերդ, պարզել է, որ նույն գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում, որը պատկանում է Անահիտ Հ.-ին,  կերել են  տան պայմաններում մարինացված վարունգ, ինչի հետևանքով էլ նրանց ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել են նախ «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից Հասմիկ Ն.-ն այնուհետև տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:  

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.