Հայտնի է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի օրն ու վայրը

ՀՀ Ազգային հերոս, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Իսկ հուղարկավորությունը՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին: Ռիմա Դեմիրճյանի աճյունը կամփոփվի Քաղաքային պանթեոնում:

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Դեմիրճյանների որդին՝ Ստեփան Դեմիրճյանը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ մահացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Նա 88 տարեկան էր: Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը:

Նա երկար տարիներ դասավանդել է պոլիտեխնիկական համալսարանում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.