Հոգեբանն ասել է՝ ինչ անել, եթե ատում եք ցուրտը

Ցուրտ սեզոնին հարմարավետ զգալու համար պետք է վերահսկեք ձեր ֆիզիկական վիճակը, լինեք բարի և հոգատար տերը ինքներդ ձեր նկատմամբ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է հոգեբան Դմիտրի Սինարևը։

«Մտածեք ձեր ճաշացանկի մասին. որքան բազմազան է սննդակարգը, այնքան լավ կլինի ֆիզիկական վիճակը և, համապատասխանաբար, տրամադրությունը: Օրգանիզմի պայքարը ցրտի դեմ բավականին էներգիա պահանջող գործընթաց է, ուստի ձմեռը սննդակարգ պահելու համար լավագույն ժամանակը չէ: Այժմ ավելի, քան երբևէ, անհրաժեշտ են կալորիական, ինչպես նաև վիտամիններով հարուստ մթերքներ. սա բնական և նորմալ գործընթաց է», – ասել է մասնագետը։

Ըստ նրա՝ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը՝ առավոտյան վազք, երկար ոտքով զբոսանքներ, հեծանվավազք կամ, որպես այլընտրանք, ֆիթնես։

Սինարևը խորհուրդ է տվել մարմնին ծանրաբեռնվածություն տալ և թույլ չտալ, որ այն «քնի»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.