Երկարատև հիվանդությունից հետո, 39 տարեկան հասակում, կյանքից հեռացել է բռնցքամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բագրատ Օհանյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բագրատ Օհանյանը հաղթանակ է տարել ավելի քան 250 սիրողական և 11 պրոֆեսիոնալ մենամարտերում։ Հայաստանի երիտասարդների բազմակի, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, 1999 թվականի աշխարհի երիտասարդների լավագույն բռնցքամարտիկ։ Օհանյանը ոչ մի անգամ ռինգը չի լքել նոկաուտի պատճառով, միշտ բարձր է պահել Հայաստանի դրոշը՝ հրաժարվելով հանդես գալ այլ երկրների (ԱՄՆ-ի ու Գերմանիայի) դրոշների ներքո: