Նոր մանրամասներ. Ինչու են ձերբակալել Բորիս Ավագյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Պետրոգրադի ռեստորաններից մեկում։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Հետաքննության տվյալներով՝ նախկին պաշտոնյան հանցավոր խումբ է կազմակերպել և էժան շինանյութի անվան տակ տեխնիկա է ներմուծել Ռուսաստանի տարածք։ Ձերբակալությունից հետո Բորիս Ավագյանը տնային կալանքից փախուստի է դիմել՝ մեկնելով Ֆրանսիա։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Հայաստան, որտեղ զբաղեցրել է պետական ​​բարձր պաշտոններ։

Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալության ժամանակ Բորիս Ավագյանը ռեստորանում եղել է ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի նախկին պետ Իգոր Օլեյնիկովի հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.