Դեկտեմբերի 16-ի երեկոյան Պետերբուրգում՝ «Пряности и Радости» ռեստորանում ձերբակալել են հայ գերիների հարցերով զբաղվող Բորիս Ավագյանին: Այս մասին հայտնում է 47news-ը:
«Նա ռեստորանում կալյան էր ծխում ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունից մի կարևոր անձի հետ: Հրաշք»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Ավագյանը մաքսանենգության գործով փախել էր տնային կալանքից, նրան ոչ ոք չէր փնտրել:
Ինչ վերաբերում է Անվտանգության դաշնային ծառայությունից կարևոր անձին, ապա նա, ըստ 47news-ի, Իգոր Ալեյնիկովն է, որին կարող է իմանալ միայն նա, ով ծառայել է Անվտանգության դաշնային ծառայությունում կամ զբաղվել է մաքսանենգությամբ:
«Նա ոչ միայն Պետերբուրգի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ էր, այլև Տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի երբեմնի հզոր ղեկավարը: Եվ այստեղ, հավատացեք, նա հարցեր էր լուծում: Եվ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ շատ բան կարող է, այլապես Ավագյանը չէր դիմի նրան»,- ասվում է կայքի հոդվածում: