Անդեմությունից ու անմեղսունակությունից խոսում է մի մարդ, ում վարկային կազմակերպության բարձր տոկոսադրույքներով վարկերի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ են հայտնվել սոցիալապես ծանր վիճակում

Այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Հայտարարությունում մի քանի պատճառ է նշվում, թե ինչու է խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնում։ Առաջին պատճառը Մարությանի՝ 2020 թվականի դեկտեմբերին իր դիմումի համաձայն ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը լքելն է և իր քայլերով վերջիններիս հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը հաստատելը։

Երկրորդ՝ ըստ խմբակցության՝ Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները։

Որպես երրորդ պատճառ նշվում է, որ գործող քաղաքապետը բավարար չափով չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։

Րոպեներ հետո «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար՝ ճամբարափոխ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում՝ կարծես մոռանալով էթիկաի բոլոր նորմեը:

«Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն»,- գրում է Առաքելյանը, պնդելով, թե իվր Հրաչյա Սարգսյանի աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել է բացառիկ ներդրում, մոռանալով, որ Սարգսյանն հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

Անդեմությունից ու անմեղսունակությունից խոսում է մի մարդ, ում վարկային վատահամբավ կազմակերպության ՝ՄՈԳՈ-ի տրամադրած բարձր տոկոսադրույքներով վարկերի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ են հայտնվել սոցիալապես ծանր վիճակում, սոցցանցերում բազմաթիվ հրապարակումներ կան ունեցել այդ թեմայով։ Հիմա էլ այս հակասոցիալական կազմակերպության տնօրենը Հրաչյա Սարգսյանին անցենզուր լեկսիկոնով վատաբանում է։

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանըի փեշի տակ հանգրվանած Մեսրոպ Առաքելյանին արժե հիշեցնել, որ ի տարբերություն իրեն՝ Հրաչյա Սարգսյանի անվան հետ կապված ոչ մի սկանդալ չկա։ Դեռ հակառակը, իր պաշտոնավարման տարիների ընթացքում Սարգսյանն արել է ամեն բան Երեւանի եւ երեւանցիների համար: Ի տարբերություն Առաքելյանի, Սարգսյանը դժվարին պահերին չի լքել իր թիմին, ճամբարարափոխ չի եղել, հակարակը՝ ավելի մեծ եռանդով է աշխատել հանուն Հայաստանի: Իսկ սա խոսում է մարդային վեհ արժեքներից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site