Այսօր, հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սպիտակ - Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 CC 185 համարանիշի և Vaz 2107 մակնիշի 35 FՕ 131 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 5 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական
վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների
նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3-րդ խումբը, խմբի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահամանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ
Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Խառատյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com