Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել. նա ձերբակալվել է

«Քաղաքացիական գիտակցության» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Սամսոնյանը ձերբակալվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (Ծանր վիրավորանքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամսոնյանն առավոտյան բերման էր ենթարկվել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ «Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին հարուցված քրեական գործի շրջանակում և փոխանցվել նախաքննական մարմնին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.