Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ փաստաբան

ԱԱԾ-ն «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացրել, ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է», — գրել է Կոչուբաևը։

Նշենք, որ Մանթաշյանը դատավոր Աննա Դանիբեկյանի անձնական տվյալի՝ քթի վիրահատության, մասին տեղեկությունը հրապարակելու գործով որպես մեղադրյալ է ներգրավված։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.