Այս մեկն էլ «պլստացրին»․ քիչ է մնացել

Lragir.am-ը գրում է.  ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան անցավ Փաշինյան-Քոչարյան տանդեմի ավանդական սցենարով՝ հայհոյանքներ, շիզոֆրենիա, ծեծկռտուք, ստանդարտ մեղադրանքներ եւ այլն։ Տանդեմը լիարժեք կատարում է մոսկովյան քվոտաներով սահմանված՝ ռուս-թուրքական թշնամական ծրագրերի անխափան իրագործման, հայ հանրությանը ապակողմնորոշվածության ու հուսալքության մեջ պահելու, խորհրդարանում հայկական շահերի ու պահանջների վերաբերյալ քննարկումների եւ որոշումների կայացման բացառումը։

Հայաստանի պետականության համար ճակատագրական՝ եռակողմ պայմանավորվածությունները, 3+2-ին մասնակցելու համաձայնությունը չեն վիճարկվում։ Մնացյալը, այդ թվում հռչակված առաջնահերթությունները, այս հանգամանքը քողարկելու եւ սեփական ալիբին ձեւավորելու համար է «գաղափարական» տարատեսակ սոուսներով եւ դաշտ նետված փոխադարձ «արտահոսքերով»։

 

Ընդ որում, որքան մոտենում է ճակատագրական որոշումների պահը, այնքան այս ամենն ավելի նողկալի դրսեւորումներ է ստանում։ Առաջիկայում տեսարանների պակաս չի լինելու, միեւնույն ժամանակ, այս թատրոնի մասնակիցները պետք է պատրաստվեն մեղմ ասած որոշակի զարգացումների, որոնց կողքին նոյեմբերի 9-ից ի վեր մոսկովյան «սլիվներն» անմեղ խաղեր են թվալու։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.