Վրաստանի հարավում տղամարդը դանակով հարձակվել է իր նախկին կնոջ ընտանիքի վրա՝ հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մի երեխա։
Ողբերգությունը տեղի է ունեցել Պատարա Սամսարի գյուղում։
Նախկին կինը, նրա տարեց ծնողները, 8 ամսական երեխան և հարձակման պահին տանը գտնվող հարազատը դանակի բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Գյուղացիները լրագրողներին պատմել են, որ տղամարդը բանտից դուրս էր եկել մի քանի օր առաջ։