Նոր տեղեկություններ. Հայտնաբերվել է ոստիկանի դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, вստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.