Լավ լուր. Վիրավորում ստացած` զինվորը գիտակցության է եկել

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ Հիմնադիր նախագահ   Արսեն Սարգսյանը գրել է. Երեկ ուղիղ եթերով տեղեկացրել էի, կրկին ուզում եմ հայտնել սիրելիներս, որ վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել, նա գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքը։ Մեկա անգամ ևս ցանկանում եմ ի սրտե, վիրավոր բոլոր մեր Արծիվ Տղերքին շուտափույթ ապաքինում, թող սահմանում կանգնած մեր ՏՂԵՐՔԻ գլխից մազ չպակասի, #ԱՍՏՎԱԾՊԱՀԱՊԱՆ

 

Հիշեցնենք  նաև, նախնական տվյալով՝ համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել, նա գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

 

Երեկ՝ դեկտեմբերի 9–ին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.