Րոպեներ Առաջ .Նոր Մանրամասներ Պայմանագրային զինծառայողի մահվան հետ կապված... ահա թե ինչից է մահացել.

 

ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը

02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով»,- գրված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 6-ին ժամը 02:10-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com