Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը դեռ փակ է. Ի՞նչ է պատահել

Վարդենիսի բնակիչները, ի աջակցություն «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի, շարունակում են փակ պահել արտունի-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան, հայտնում է news.am-ը:

NEWS.am-ին ավտոճանապարհը փակած վարդենիսցիները հայտնել են, որ չեն պատրաստվում բացել ճանապարհն այնքան ժամանակ, մինչև դատարանը  Հարությունյանին ազատ արձակելու որոշում չկայացնի:

Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.