«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը գրառում է արել
Ծնունդդ շնորհավոր, անմահ Հերոս հրամանատար ջան, այսօր Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի ծննդյան օրն է
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի ծննդյան օրն է.
Մահվան լուրը լսելուց մեկ տարին անցավ, որն անհավատալի է` կարծես երեկ լիներ...
Իմ ծառայությունն անցել է թշնամուն բավականին մոտ հեռավորությամբ, իսկ Սերգեյ Շաքարյանը տվյալ ժամանակահատվածում Հադրութի իմ գումարտակի հրամանատարն էր և մենք շատ մտերիմներ ենք եղել: Երբ այցելում էր դիրքեր, ապա որպես ավագ ընկեր կամ որպես եղբայր միշտ նախատում էր` Սարգսյան ու'ր է կասկատ, ու'ր է բրոնիժիլետդ: Այս ամենն ապացուցում էր, որն նա իրականում և ավագ ընկեր էր և հրամանատար` մեծատառով և անկեղծորեն մեծ ցավ եմ ապրում, քանի որ նրա կարոտը մնաց սրտումս: Միաժամանակ ես հիանում և հպարտանում եմ Ձեզանով` ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ և ցավալի է, որ հայ ազգը կորցրել է Ձեզ` ևս մեկ հերոսի... Սերգեյ Սլավիկի Շաքարյան (1974-2020)` հայ ռազմական գործիչ, Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս, արցախյան 1-ին և 2-րդ պատերազմների մասնակից, 1-ին պատերազմին մասնակցել է 17տարեկանում` լինելով տանկի հրամանատար: Ծնվել էր 1974թվ. դեկտեմբերի 9-ին Հադրութի շրջանի Այգեհովիտ գյուղում, սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում, հետագայում ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական ինստիտուտում: Սայակն ուսումն անավարտ թողնելով վերադարձել է Հադրութ և լինելով 17 տարեկան` կամավորագրվել է արցախյան ազատագրական պայքարին` միանալով հորը: 1993թվ. ականի պայթյունից զոհվել է հայրը: Շաքարյանը մասնակցել է նաև արցախյան 2-րդ պատերազմին և լինելով հրամանատար` կասեցրել է ադրբեջանական զինուժի տանկային հետևակային բազմաթիվ գրոհներ, հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ: Պաշտպանության բանակի 2020թվ. նոյեմբերի 2-ին հրապարակված զոհված զինծառայողների
ցանկում կար նաև Սերգեյ Շաքարայի անունը: 2020թվ. հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ Սերգեյ Շաքարյանը պարգևատրվել է "Ոսկե Արծիվ" շքանշանով`արժանանալով "Արցախի հերոս" բարձրագույն կոչմանը:
Մեկ անգամ ևս Անմահ Հերոս շնորհավորհ լինի երկնային տարեդարձդ հրամանատար ջան