Սարսափելի Արտակարգ դեպք. ապշել կարելի է, Ստահակ՝ «կվալտով» ջարդել է հարևանի...

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Հ.-ի գործի դատական քննությունը:

35-ամյա սարկավագ Կարեն Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 15-ին, ժամը 17-ի սահմաններում Կարեն Հ.-ն իրենց շենքի բակում փայտե մուրճով հարվածել է իր մոր հետ վիճաբանող հարևանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռվածք, գանգոսկրի գծային կոտրվածք:

Դատաքննության ընթացքում Կարեն Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց «խորը ափսոսանք է հայտնել կատարվածի համար»: Նա հայտնել է, որ մայրը հոգեկան առողջության խնդիրներ ունի, հաշվառված է մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում:

Դեպքի օրը, ըստ Կարեն Հ.-ի, ինքը տանն աշխատում էր փայտե մուրճով: Հանկարծ լսել է հարևան Էդվարդի ձայնը, նա հայհոյում էր իր մայրիկին, ով այդ ժամանակ նստած էր մայթին՝ հիվանդանոցի մոտ: Մի քանի րոպե անց տեսել է, որ հարևանն արդեն վազում է մոր հետևից: Մտածել է, թե նա ուզում է բռնել ու ծեծել մորը: Մայրն էլ փախչում էր:

Կարենը նշել է, թե տանից դուրս է եկել անմիջապես՝ առանց հասկանալու, որ փայտե մուրճը ձեռքին է: Բակում տեսել է Էդվարդին ու նրա որդուն:

Ինքը միշտ հարգանքով է վերաբերվել բոլոր հարևանների նկատմամբ: Կարենը նշել է, որ անկախ դեպքից՝ մինչև օրս էլ ինքն ու տուժողը բարևում են միմյանց, նորմալ փոխհարաբերություններ են պահպանում:

Ըստ Կարենի՝ ինքն իջել էր բակ, որ մորը հանգստացնի ու տուն տանի: Բայց իր և Էդվարդի միջև քաշքշուկ է առաջացել:

Ինքն ընկել է գետնին, վնասել է ոտքը: Այդ ընթացքում Էդվարդն ու նրա որդին փայտե մուրճը վերցրել են իր ձեռքից ու մի կողմ են նետել:

Ինքը նորից վերցրել է մուրճը, որ քաշքշուկից խուսափի: Սկզբում, երբ Էդվարդը ձեռքով հարվածել է իրեն, ինքը չի հակադարձել, չի պատասխանել, քանի որ նա մեծ մարդ է: Ինքը վերցրել է մի կողմ նետված փայտե մուրճը, որ տուն գնա, բայց Էդվարդն ու նրա որդին կանգնել են իր դիմաց, իրեն հարվածել են: Ինքն ընկել է:

Մուրճը հայտնվել է Էդվարդի ձեռքին: Նա կարծես թե ուզում էր խփել իրեն: Ինքը կարողացել է քաշել մուրճը: Այդ քաշքշոցի ժամանակ մուրճը դիպել է Էդվարդի գլխին: Տեսնելով, որ նրա գլխից արյուն է գալիս, ինքը գցել է մուրճն ու դիմել է փախուստի: Հետո զանգել է ոստիկանություն, հայտնել է կատարվածի մասին: Ինքն ու Էդվարդը թշնամիներ չեն, միշտ հարգալից են եղել միմյանց նկատմամբ:

Տուժող Էդվարդը հայտնել է, թե ինքն ու ամբաստանյալ Կարենը 30 տարվա հարևաններ են: Կարենի մայրը հոգեկան հիվանդ է, նա անընդհատ իրեն վիրավորում է: Դեպքի օրն էլ վիրավորել է, ինքն իջել է բակ, նա փախել է: Ինքը գնացել է նրա հետևից, որ խոսի հետը, մեկընդմիշտ պարզաբանի իրեն անընդհատ վիրավորելու հարցը:

Փողոցում հանդիպել է Կարենին՝ փայտե մուրճը ձեռքին: Հանդիմանել է, որ նա փոխանակ մորը կարգի հրավիրի, մուրճով փողոց է դուրս եկել:

Տուժողն ընդունել է, որ առաջինն ինքն է ձեռքով հարվածել Կարենի կրծքին՝ «դաստիարակչական նկատառումներով»: Դրանից հետո իրենք քաշքշել են միմյանց: Իր որդին ցանկացելէ իրենց բաժանել: Երկու անգամ ինքը փորձել է Կարենի ձեռքից մուրճը վերցնել ու մի կողմ նետել: Բայց Կարենը նորից վերցրել է մուրճը, մոտեցել է իրեն:

Տուժողը նշել է, որ Կարենը կիրթ, դաստիարակված տղա է, ինքը նրան շատ է հարգում, նրա նկատմամբ ոխ չունի: Բայց նրա մայրը տասը տարուց ավելի՝ իրեն անընդհատ անպատվում է:

Տուժողը նշել է՝ եթե իմանար այդպես կլիներ, Կարենին ընդհանրապես չէր մոտենա: Նա բողոք, պահանջ առաջ չի քաշել, խնդրել է Կարեն Հ.-ին ազատազրկման չդատապարտել, քանի որ նա «շառի է եկել»: Բացի այդ՝ նա է հիվանդ մոր միակ խնամակալը: Նա էն մարդը չէ, որ արժանի լինի ազատազրկման ձևով պատժի…

Տուժողի այդ խոսքերից հետո ամբաստանյալ Կարեն Հ.-ն ասել է, թե ինքը Էդվարդի գլխին խփելու ցանկություն չի ունեցել: Բայց այս աշխարհում ինքը միայն մի մայր ունի, նա հիվանդ է, նրան ինքն է խնամում, մայրն առանց իրեն մնալ չի կարող… Կարեն Հ.-ն խնդրել է իրեն ներել…

Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Հ.-ն բացառապես դրական է բնութագրվել Հայ առաքելական եկեղեցու, հարևանների, նաև՝ տուժողի կողմից: Կարեն Հ.-ն հանդիսանում է հիվանդ մոր միակ խնամակալը:

Դատարանը սարկավագ Կարեն Հ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am