«Եռակողմ ձեւաչափի» արյունոտ գինը

Lragir.am-ը գրում է. Արցախի Կարմիր Շուկա քաղաքի մոտ գտել են 19-ամյա հայ զինծառայողի դի։ Զինծառայողի սպանության հանգամանքները ճշտվում են։

Հոկտեմբերի 9-ին Մարտակերտում ռուս խաղաղապահի աչքի առաջ սպանվել է հայ խաղաղ բնակիչ։ Այդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում ընդգծում էին միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար տարածաշրջան անարգել մուտքի կարևորությունը։ «Համանախագահները դրական են ընկալել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնցում նրանք սկզբունքորեն պատրաստակամություն են հայտնել հանդիպել միմյանց հետ համանախագահների հովանու ներքո», ասվում էր փաստաթղթում։

Ուղիղ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 8-ին, Շուշիի մերձակայքում սպանվել է հայ երիտասարդ, ով վերանորոգում էր ջրատարը, վիրավորվել էին երեք բանվորներ։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Մոսկվայում եռակողմ հանդիպումից, իսկ բրիտանական խորհրդարանը նոյեմբերի 9-ին նշանակել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումը։

Նոյեմբերի 16-ին Իշխանասարի մոտ տեղի ունեցան ռազմական բախումներ՝ բազմաթիվ զոհերով ու գերիներով։ Դրանից հետո հայտնի դարձավ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման մասին։

Դեկտեմբերի 6-ին Կարմիր Շուկա գյուղի մոտ սպանվեց հայ զինվոր։ Ժամանակագրական առումով դա տեղի ունեցավ Բաքվի դեմարշից և այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։

Այս մարտավարությունը մատնանշում է «եռակողմ խաղաղարարության ձեւաչափի» արյունոտ գինը և կանխորոշում է իրադարձությունները, որոնք տեղի կունենան մինչև դեկտեմբերի 15-ը, երբ նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.