«Պուտինը նույնպես խոստովանել էր…այս երկուսն էլ հո…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է օրեր առաջ ՌԴ ԱԳՆ-ի անդրադարձին ՀՀ  ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Ռուսաստանի ԱԳՆ պարզաբանումից պարզվում է’ Լավրովի պլան չի եղել։ Տեքստն այնքան խոցելի է, որ դրանով ու իրենց կամքից անկախ անուղղակի ապացուցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճշմարտացիությունը։ Բայց դա մի կողմ. ենթադրենք Ալեն Սիմոնյանը «սխալ» է, թեպետ այդպես չէ։

Անկախ ամեն ինչից ու բոլոր պարագաներում Ռուսաստանի ԱԳՆ պետք պարզաբանի

  • ա) այդ տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հոդվածը, որտեղ նա բացահայտում է, որ բոլորով պայմանավորված են եղել այդ տարբերակն անվանել «սեղանի վրայի փաստաթուղթ», որը նշանակել է ռուսական/Լավրովի պլանը,
  • բ) Հումանիտար հրադադարի երեք անհաջող փորձերից հետո ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտնի հարցազրույցը, որտեղ նա նույնպես խոստովանել էր, որ բոլորը վաղուց տեղյակ են Ռուսաստանի առաջարկից։ Այս երկուսն էլ հո Ալեն Սիմոնյանը չի ասել?

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.