Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 –ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ահազանգով ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր և ըստ ականատեսների՝ այն շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել: