Քառօրյա պատերազմի Անմահացած Հերոս Գրիգոր Գևորգի Հարությունյանի կրտսեր եղբայր Սերյոժան ունի բոլորիս օգնության կարիքը...

Տարածել և ովքեր կարող են աջակցեք

Քառօրյա պատերազմի Անմահացած Հերոս Գրիգոր Գևորգի Հարությունյանի կրտսեր եղբայր Սերյոժան ունի բոլորիս օգնության կարիքը.

ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանին է դիմել

Էրեբունի վարչ. շրջան Գաջեգործների փողոց 40 շենք բն 16 բնակչուհի Անահիտ Ռուբիկի Հարությունյանից.

Դիմում

Ես՝ Անահիտ Ռուբիկի Հարությունյանս, 2016թ-ի քառօրյա պատերազմի ժամկետային զինծառայող, անմահացած Հերոս Գրիգոր Գևորգի Հարությունյանի մայրն եմ: Գրիգորի կրտսեր եղբայրը՝ Սերյոժա Գևորգի Հարությունյանը, որը ծառայել է ՀՀ Զիված Ուժերում ՝ 2018թթ-ից 2020թթ-ը, սույն թ-ի սեպտեմբերի 3-ին վթարի է ենթարկվել, ինքը ուղևոր էր: Երեք օր անգիտակից գտնվել է Էրեբունի Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում: Ախտորոշվել է Պոլիտրավմա՝ Ձախ ազդրոսկրի գլխիկի հոդախախտ, քացախափոսի, հետին պատի կոտրվածքով C-1 ողի, աջ կոճի կոտրվածք, քիչ տեղաշարժով: 08.09.2021 թ-ին վիրահատվել է, վիրահատական՝ Ձախ քացախափոսի, հետին պատի և հետին սյան, Մ. Օ.Մ. 2 հարթակով և պտուտակներով: Եվ պետպատվերի շրջանակներում, ոչ մի բան չկարողացա անել, քանի որ պետպատվերը հանված է, Սերյոժան 4 օր եղել է ցավերի մեջ, մինչ գումարը այստեղից-այնտեղից հայթհայթեցի, որը կազմում էր 1, 267.000 ՀՀ դրամ, բոլոր վճարումները կատարեցի, նոր տարան վիրահատարան: Հիմա Սերյոժան քայլում է քայլակով և կաստիլներով, ֆիանսի պատճառով չեմ կարողանում որդուս լիարժեք ոտքի կանգնեցնել, որ հետագայում չկաղա, կամ չպրոթեզավորվի: Այդ իսկ պատճառով խնդրանքով դիմում եմ Ձեզ, Ձեր աջակցությունը եթե կգտնվեն բարի մարդիկ օգնեն ֆինանսով որպեսզի կարողանամ շարունակել մնացած բուժումները, որ որդիս կարողանա լիարժեք քայլել: Նախօրոք ասեմ, որ ես հաշվեհամար չունեմ, քանի որ դատարանը ինձ սնանկ է ճանաչել, բանկային քարտերը բլոկավորված է, ուստի կխնդրեմ փոխանցումը կատարվի մորաքրոջս հաշվեհամարին:

Ամերիա Բանկ 9051190200644167 Ալումյան Գյուլնարա

Հեռ. 094887696

Դիմումին կից ներկայացնում եմ համապատասխան փաստաթղթեր: Կանխավ Շնորհակալություն

Բոլոր փաստաթղթերը «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ պաշտոնական էջում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.