Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտնի է արտասովոր իրավիճակներում «շպագատների» հանդեպ իր սիրով։ Նա Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ իր սիրած դիրքով ներքնակի վրա նստած իջնում է աստիճաններից։
«Մեծության գեղեցկությունը փոքրի մեջ է, իսկ այդ փոքրությունը սերն է, և ազատությունը, որը նույնպես ոչ բոլորին է հասանելի… Եվ հետո… քաջությունն արարքների, բարության և ազնվության մեջ է։ Պահպանե՛ք պատիվն ու արժանապատվությունը»,-գրել է Վոլոչկովան։
Մի քանի ժամում պարուհու հոլովակը դիտվել է ավելի քան 3000 անգամ։ Օգտատերերը թողել են հազարավոր հիացական, ինչպես նաև հեգնական մեկնաբանություններ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am