Մարտունու ուղղությամբ թշնամու զինծառայողը սպանել է իբր «իր վրա հարձակված հայ քաղաքացուն»

Բաքվի պաշտպանության նախարարությունը հայտնել է Արցախում միջադեպի մասին։ Ըստ հաղորդագրության՝ «ազգությամբ հայը Մարտունու շրջանի ուղղությամբ հարձակվել և փորձել է խլել ադրբեջանցի զինծառայողի զենքը»։ «Զինծառայողը նախազգուշական կրակ է բացել օդ, ապա ինքնապաշտպանության նպատակով վնասազերծել է իր վրա հարձակվողին», – հայտնում է Բաքվի ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակչի կորելու մասին։ Պարզվել էր, որ նա հայտնվել է Բաքվի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այս երկու դեպքերը կապված են իրար հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.