Քիչ Առաջ Խոշոր և Սարսափելի ավտովթար...Հենց Այս պահին դեպքի վայրում աշխատում աշխատում են փրկարարները, փորձում են դուրս բերեն մեքենայից ...

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 34-ամյա Արթուր Նալբանդյանը Ստեփանավան-Լոռի Բերդ ավտոճանապարհի Լոռի Բերդի սկզբնամասում իր վարած Ford Transit մակնիշի 84 TT 888 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության

Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ հերթափոխի պետ Կամո Չատինյանի գլխվորությամբ: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ

Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Չթչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Փրկարարներն ու ոստիկանները դարձի են բերել ավտոմեքենան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ  Խոշոր և Սարսափելի ավտովթար...Հենց Այս պահին դեպքի վայրում աշխատում  աշխատում են փրկարարները, փորձում են  դուրս բերեն մեքենայից ... Քիչ Առաջ  Խոշոր և Սարսափելի ավտովթար...Հենց Այս պահին դեպքի վայրում աշխատում  աշխատում են փրկարարները, փորձում են  դուրս բերեն մեքենայից ... Քիչ Առաջ  Խոշոր և Սարսափելի ավտովթար...Հենց Այս պահին դեպքի վայրում աշխատում  աշխատում են փրկարարները, փորձում են  դուրս բերեն մեքենայից ...


Նյութի աղբյուր՝ shamshyan.com