Ավտովթարից մահացել է Բայրաղթար ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաղթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

Նա թուրքական «Բայրաղթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր, որն աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:

Նշվում է, որ մեքենան բախվել է բեռնատարին: Բացի Թարըք Քեսեքչիից մահացել է մեքենայում գտնվող ևս 3 մարդ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.